Վերջին չորս տարվա պատմության մեջ Վիշվանաթան Անանդն առաջին անգամ հաղթեց Մագնուս Կառլսենին ու դա, ոչ ավելի, ոչ պակաս, շախմատային թագի համար Սոչիում մղվող մրցամարտում: Հետաքրքրական է նաև, որ հնդիկ գրոսմայստերը «խոցումը» հասցրել է երկրորդ պարտիայում կրած պարտությունից անմիջապես հետո, ինչին մասնագետները մեծ նշանակություն են տալիս այն պարզ պատճառով, որ հայտնի է երիտասարդ նորվեգացու նկատմամբ բազմափորձ Անանդի ունեցած եթե չասենք վախը, ապա գոնե տագնապը:
Ոչ պակաս հետաքրքրությամբ էր սպասվում մրցամարտի չորրորդ հանդիպումը: Սպասվում էր, որ աշխարհի չեմպիոնը միանգամից կանցնի կորցրածը վերադարձնելու գործողությունների, սակայն հավակնորդը կարողացավ չափի բերել նրա ակտիվությունը, և քառասունյոթերորդ քայլում պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Սպիտակ խաղաքարերի առավելությունը երեկ Անանդինն էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ